Մեքսիկական Հալիսկո նահանգում հոկտեմբերի երեսունին տարհանվել է մոտ  7500 մարդ՝ խողովակատարից վառելանյութի խոշոր արտահոսքի արդյունքում: Միջադեպը տեղի է ունեցել Տլահոմուլկո դե Սունիգա քաղաքի մոտակայքում: Արտահոսքի շրջանում դպրոցների դասերը դադարեցվել են, չի գործում նաեւ հասարակական տրանսպորտը:

Խողովակաշարը պատկանում է «Պեմեկս» նավթագազային ընկերությանը: Ընկերությունը փորձել է դադարեցնել է արտահոսքը, հենց որ այն հայտնաբերվել է: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը գողերն են եղել, որոնք փորձել են առեւանգել վառելանյութի մի մասը:

Ներկայումս վերականգնողական աշխատանքներ են տարվում: