ԱՄՆ Օհայո նահանգի պետական համալսարանի աթլետ ուսանող եւ աշխարհի չեմպիոն Թորի Բոգսը ցատկապարանով կարողանում է յուրօրինակ հնարքներ անել:
The Huffington Post-ը տեղեկացնում է, որ Թորի Բոգսը ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգի Փարքերսբուրգ արդյունաբերական նախագծման ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի է: Նա ինը անգամ դարձել է ցատկապարանի աշխարհի չեմպիոն, երկու անգամ ռեկորդ է սահմանել եւ ԱՄՆ-ի ցատկապարանի ազգային թիմի կապիտանն է:
Տեսանյութում երեւում է` ինչպես է Բոգսը ցուցադրում իր տաղանդը այգում, իսկ անցորդները հիանում են նրա հնարքներով:











