Վամպիրներ, սատանաներ, հրեշտակներ և լուսամփոփ-դդումներ: Հոկտեմբերի 31-ին երևանցիները Հյուսիսային պողոտայում նշում են Հելլոուինը:

Այս տոնը սկիզբ է առել մեր թվարկությունից առաջ կելտական ժողովուրդների մոտ, որոնք ապրում էին ներկայիս Իռլանդիայի տարածքում: Իսկ այսօր Հելլոուինը ԱՄՆ-ում այնքան կարևոր տոն է համարվում, որքան, օրինակ, Սուրբ Ծնունդը:

Հայաստանում վերջին տարիներին են սկսել նշել այս տոնը: Այսօր գիշեր երևանյան շատ փաբերում և ակումբներում նշելու են Հելլոուինը: