Ազատամարտիկ Աղավնի Սահակյանը զարմացել է՝ տեսնելով «փափկասուն կանանց»` կին նախարարներին, զինվորական համազգեստ հագած, եւ չի հասկացել, թե ինչի համար են զինվորական համազգեստ հագել:

«Այ ողորմելիներ, միևնույն է ձեր աշխատավարձը որքան էլ բարձրացնեն, դուք ոչ կշտացող եք, ոչ հագեցող: Եթե հեղինակություն եք ուզում, ուրեմն արժանապատիվ վերաբերմունք ցույց տվեք Ձեր ազատամարտիկներին, ձեր հողն ու երկիրը, հայրենիքը պահողներին։ Որովհետև սփյուռքի նախարարը էդքան արժանապատվություն ու ողնաշար չուներ, որ Ժիրայր Սեֆիլյանի նման հայորդուն, իսկական ազատամարտիկին ու հայ զավակին քաղաքացիություն տար »,- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին աջակցելու նպատակով անցկացրած ակցիայի ժամանակ ասաց ազատամարտիկը»

Ազատամարտիկը ասաց, որ սփյուռքի նախարարը սփյուռքահայերի շահերը պաշտպանելու համար է, ոչ թե այստեղ, այնտեղ գնալու, տարբեր երկրներում ման գալու համար:

«Նույնը մշակույթի նախարարը: Դու ի՞նչ նախարար ես, դու մշակույթի անմշակ նախարար ես, որ մինչև հիմա քո գործը հետևողականորեն չես կարողանում անել, ընդամենը արգելում ես հուշարձանը չքանդել, բայց հիմա ժողովուրդը կանգնած պաշտպանում է, սկի պետքն էլ չի»,- ասաց ազատամարտիկը: