Գլոբալ տաքացման պատճառով Երկրի վրա բոլոր կաթնասունների մարմնի ծավալները կարող են փոքրանալ, ինչպես տեղի է ունեցել մեր մոլորակում միլիոնավոր տարիներ առաջ կլիմայական փոփոխությունների պատճառով: Նման եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները:
Գիտնականների խումբն իր եզրահանգումները կատարել է վաղ շրջանի կապիկների ու եղջերավոր կենդանիների պեղված ատամնաշարերի ուսումնասիրման արդյունքում: Դրանք ապրել են տաքացման ժամանակաշրջանից հետո դինոզավրերի ոչնչացումից հետո, մեզանից մոտ 55 մլն տարի առաջ, ինչն անվանում են ուշպալեոցենային ջերմային առավելագույն մակարդակ, Վայոմինգ նահանգի Բիգ-Հորն ավազանում:
Արդյունքում հետազոտողները պարզել են, որ այս շրջանում, երբ ջերմաստիճանը միջինը բարձրացել է 5-7 աստիճանով, կաթնասունների չափերը փոքրացել են: Սակայն երբ այս փուլն ավարտվել է, նրանց նախկին չափերը վերականգնվել են, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Ընդ որում, երկու միլիոն տարի անց, 80-100 հազար տարի առա, երբ մոլորակի վրա դարձյալ գլոբալ տաքացում է սկսվել, դրանց չափերը կրկին սկսել են նվազել, սակայն ոչ այդքան նկատելի, որքան առաջին դեպքում: Հնարավոր է այն պատճառով, որ այս անգամ ջերմաստիճանը բարձրացել էր 2.7 աստիճանով:
ՀԻշեցնենք, որ վաղ շրջանների գլոբալ տաքացման պատճառ գիտնականները համարում են ջերմոցային մեթան գազը, որը մեծ ծավալներով դուրս էր մղվում օվկիանոսների հատակից, մթնոլորտում թթվածնի հետ ռեակցիայի էր տեղի ունենում, այն վերածվում էր ջրի ու աշխաթթու գազի:
Կենդանիների չափերը նվազել են սննդի պակասից. ածխաթթու գազի ավելցուկից բույսերն արագ են աճում, բայց նվազում է դրանց սննդարարությունը: Հենց այդ պատճառով ամերիկացի գիտնականները համարում են, որ մեր օրերի գլոբալ տաքացումը, որը նույնպես ջերմոցային գազերի հետեւանք է, կհանգեցնի կաթնասունների չափերի փոքրացման՝ այդ թվում նաեւ մարդկանց:





























