ԱՄՆ-ի «Ատլանտա» կենդանաբանական այգու աշխատողները նկարահանել են` ինչպես են նոր ծնված փոքրիկ, վարդագույն, առանց մազածածկույթի ձագուկները 100 օրում վերածվում իրական պանդաների:

Պանդաները լույս աշխարհ են եկել հուլիսի 15-ին և, չինական ավանդույթի համաձայն, նրանց անուններ են տվել ծնվելուց 100 օր հետո` հոկտեմբերի 23-ին:

Երկվորյակ պանդաներին անվանել են Մեյ Լուն և Մեյ Հուան, որը նշանակում է «աննկարագրելի գեղեցիկ և զարմանալի ինչ-որ մի բան>»:

The Telegraph-ը հայտնում է, որ երկվորյակները հսկայական պանդաների առաջին զույգն են, որոնք 2 տասնամյակների ընթացքում ծնվել և կարողացել են գոյատևել  ԱՄՆ-ում: