Ծրագրավորող Վահրամ Գևորգյանը ստեղծել է առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթը։ iPad-ի և iPhone-ի համար նախատեսված «Անահիտ» հավելվածը Ղազարոս Աղայանի «Անահիտ»-ը համանուն հեքիաթի մոտիվներով է, եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն):

«Ինտերակտիվ ասելով` մենք հասկանում ենք, որ այն թույլ է տալիս երեխային և՛ կարդալ, և՛ լսել և միաժամանակ զգալ այդ հեքիաթի մի մասը: Այսինքն՝ այն ամենը, ինչ նա կարդում է, կարողանում է նաև վիզուալ տեսնել, շարժել և կենդանացնել բոլոր պատկերները»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Վահրամ Գևորգյանը:

Ծրագրում առկա է ավելի քան 150 ինտերակտիվ էլեմենտ: Ամբողջ ծրագրի ընթացքում հնչում է դասական երաժշտություն: Ծրագիրը հնարավորություն է տալիս հեքիաթը և լսել,  և կարդալ: Այն բաղկացած է 10 էջից, պարունակում է 1000-ից ավելի նկար, 300-ից ավելի ձայնային էֆեկտ: Առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթը հասանելի է App Store-ում և iPad-ի համար (4 դոլար), և iPhone-ի (1 դոլար)։