«Ֆլեշմոբ դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն նոյեմբերի 1-3-ը Սիրահարների այգում անցկացնում է «Բացօթյա ընթերցանության 4-րդ փառատոն»-ը:

Գրքերի էքսպո- ցուցահանդեսի ու բացօթյա ընթերցասրահների այցելուները ծանոթանում են հայկական տարբեր հրատարակչությունների գրքերին, ընթերցում այգում տեղադրված  պահարանի գրքերը։

«Փառատոնն արդեն սպասված միջոցառում է դարձել: Հիմնական նպատակը ընթերցանությունը խթանելն է, դրա դերի կարևորությունը շեշտադրելը»,- NEWS.am-ին  ասաց փառատոնի համակազմակերպիչ Էդուարդ Լևանյանը։