Ըստ վերջին տվյալների` Թայլանդում նավաբեկության հետեւանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում նաեւ` ռուսաստանցի երեք զբոսաշրջիկ: Փրկված ուղեւորների կեսը նույնպես ռուսաստանցիներ են: «Հաստատվել է յոթ մարդու մահը, որոնցից երեքը ռուսաստնցիներ են` մեկ կին եւ երկու տղամարդ», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին է ասել Թայլանդում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի պետ Անդրեյ Դվորնիկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհերի մասին, որոնցից երկուսը ռուսաստանցի էին:
Թայլանդում զբոսաշրջիկներով նավը խորտակվել է
Նոյեմբերի 3-ին Ko Larn Travel-1 շոգենավը Կո Լան կղզուց վերադառնում էր Պատտայա: Նավի երկու տախտակամածներն էլ լեփլեցուն են եղել: Կղզուց 500 մ հեռավորության վրա նավը կողաշրջվել է աջ եւ խորտակվել: Փրկարարներին հաջողվել է ափ հանել 209 մարդու: Բժշկական օգնության համար դիմել է 100 մարդ, որոնցից 10-ը ծանր վիճակում են:











