Բոլիվիայում օդանավ է վթարի ենթարկվել, որում եղել է 18 մարդ: Օդանավը վթարվել է երկրի հյուսիսում գտնվող Անդերի շրջանում` եղանակային անբարենպաստ պայմաններում վայրէջք կատարելիս: Զոհվել է ութ ուղեւոր, երկու օդաչուններ էլ ծանր վիճակում են:

Փոքր օդանավը վայրէջք է կատարել Ռիբերալտայի հարեւանությամբ` բրազիլական սահմանի մոտ: Յոթ մարմիններն այն աստիճան են անճանաչելի, որ չեն կարողանում պարզել դրանց ինքնությունը:

Բոլիվիայի իշխանություններն արդեն սկսել են պատահարի քննությունը: Եթե կատարվածում հայտնաբերեն ավիաընկերության մեղքը, դրա ղեկավարությանը խիստ պատժամիջոցներ են սպասվում, հայտնում է polit.ru-ն` վկայակոչելով  Reuters-ը:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով AFP –ն, հայտնում է, որ Բոլիվիայի Aerocon ավիաընկերությունը, որին պատկանում էր օդանավը, խոստանում է առաջիկա ժամերին հրապարակել զոհերի ցուցակը: