Մի խումբ ջրլող թռչուններ, խաղաղ ձայներ արձակելով, ներխուժել են Նյու Յորք նահանգի քաղաքներից մեկի դեղատուն: Նրանց այնտեղից դուրս բերել հնարավոր է եղել միայն փոփքորնի միջոցով, հաղորդում է The Daily Mail-ը:
Դեղատան աշխատակցուհին փորձել է կենդանիներին դուրս բերել ավելի միջոցով, սակայն նրա գործողությունները հաջողությամբ չեն ավարտվել:
Բադերը դեղատանը ոչ մի վնաս չեն պատճառել, սակայն մի լավ կեղտոտել են հատակը: Տեսագրությունը, որը տեղադրվել է YouTube-ում, մեկ շաբաթվա ընթացքում հավաքել է 360 հազար դիտում, փոխանցում է Russia Today-ը:











