«Աստղային պատերազմներ» կինոսագայի հերոսները որոշել են բաց չթողնել Օդեսսայի քաղխորհրդի նստաշրջանը, որտեղ քննարկվելու էր քաղաքապետ Ալեքսեյ Կոստուսեւ հրաժարականի հարցը: Մռայլ լորդ Դարթ Վեյդերն իր կայսերական հարձակվողների ու Յոդա վարպետի հետ փորձում էր ներխուժել քաղաքապետարան, որ մասնակցի քաղխորհրդի նիստին ու իրեն հայտարարի քաղաքապետ Կոստուսեւի փոխարեն: Հարձակվողներն ու մագիստրոս Յոդան Վեյդերին շենքի մոտ բերել են գահավորակի վրա: Այստեղ սիթհը շփվել է լրագրողների հետ՝ պատմելով, որ քաղաքապետի պաշտոնում իրեն նշանակել է Պալպատին կայսրն ու փորձել է մուտք գործել քաղաքապետարան: Սակայն նրան կանգնեցրել է անվտանգության ծառայության ղեկավարը:
«Ես պետք է ներս մտնեմ ու զբաղեցնեմ Կոստուսեւի տեղը, քանի որ այս օրից ի վեր աշխատավարձ է փոխանցվելու»,- ասել է մռայլ լորդը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում»: Արդյունքում հրմշտոց է սկսվել, միջամտել է ոստիկանությունն, ու վիրավորված Վեյդերը հարձակվողների Յոդայի հետ հեռացել է՝ խոստանալով բողոքել շրջանային դատախազությունում:
Հաղորդում են, որ նոյեմբերի 4-ին Օդեսան մնացել է առանց քաղաքապետի. Ալեքսեյ Կոստուսեւն այլեւս քաղաքագլուխ չէ: Արտահերթ նիստի ժամանակ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել են նրա պաշտոնաթողության դիմումը:
Ինչպես նշում է «Lenta.ru»-ն, Դարթ Վեյդերը Ուկրաինայում մեծ ճանաչում է ձեռք բերել մի շարք ակցիաներից հետո, մասնավորապես, խանութների ու անօրինական կայանումների դեմ, ծխելի խառնուրդների վաճառքի դեմ: Անցյալ տարի աշնանը, սպասվող աշխարհի վերջի նախօրեին, Դարթ Վեյդերը Կիեւի բնակիչներին բաժանում էր աղ, լուցկի, օճառ ու տեղահանման անդորագրեր դեպի «Մահվան աստղ»:











