Հայտնի հաղորդավար Ջիմի Ֆելոնը որոշել է հետեւել Հարիսոն Ֆորդի օրինակին, ով աջ ականջին ականջօղ է կրում: Հերթական թողարկման ժամանակ, որի հյուրը Ֆորդն էր, ով «Էնդերի խաղը» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն է, Ֆելոնն առաջարկել է դերասանին դակել իր ականջը: Ֆորդն արել է դա հենց բեմից, հաղորդում է ՖիլմՊրո-ն:
Ջիմի Ֆելոնը չէր թաքցնում իր վախը, սակայն վստահ տեսք ուներ: Հարիսոն Ֆորդը ախտահանել է աջ ականջը, գրիչով նշել դակելու տեղն ու ծակել է հաղորդավարի ականջը: Ֆելոնը խոստովանում է, որ «Ֆորդը պատմության մեջ ամենահզոր մարդկանցից մեկն է», ու հաղորդավարը ցանկանում է նմանվել նրան: Հենց այդ պատճառով էլ որոշել է դակել ականջը: Ինքը դերասանը նման գործընթաց անցկացրել է 1997թ.-ին 56 տարեկան հասակում, ու նրա ձեռքը չի դողացել: Հետո դերասանը Ֆելոնի ականջից կախել է կարմիր փետուրներով ականջօղ:











