Ոստիկանությանը մտահոգել է 12-ամյա Հակոբի ապագան, որը բնակարանային գողություն է կատարել։ Հակոբի հայրը նախկինում դատապարտվել է գողության համար, հիմա կրկին ազատազրկման մեջ է: Մայրը նույնպես նախկինում դատապարված է եղել:
Հոկտեմբերի 25-ին` ժամը 00:40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 22-ին ոմն Հակոբն իրենց բնակարանից գողացել է 25.000 դրամ:
Ոստիկաններին հաջողվել է պարզել տղայի ինքնությունը: Հակոբը խոստովանական ցուցմունք է տվել։
«Բանալին գտել եմ գետնից, մտել եմ, որ գնամ խաղամ կամպյուտրով, դոշակի տակից վերցրել եմ 25.000 դրամ և ծախսել եմ կարուսելների վրա»:
Հակոբը հաշվառվելուց հետո ստորագրությամբ բաց է թողնվել:











