Շանթ Հարությունյանի կողմնակիցները Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների համար մեղադրում են սադրիչներին։

«Էստեղ են Լֆիկ Սամոն ու Նեմեց Ռուբոն։ Ու իրանց թիկնազորին էլ բերել են, որ սադրեն, ժողովրդի մեջ մտնեն, ժովովրդին ծեծեն, սպանեն, ոնց որ եղել ա մարտի 1-ին»,- Ազատության հրապարակում բախումներից հետո հայտարարել է Անի Կաղինյանը։

Հիշեցնենք, որ բախումների հետեւանքով երկու տասնյակից ավելի մարդ բերման է ենթարկվել, կան մոտ մեկ տասնյակ վիրավորներ, որոնցից 8-ը ոստիկաններ են։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am