ԱՄՆ Վիսկոնսին նահանգում մի խումբ պառաշյուտիստների համար ինքնաթիռից հերթական թիռչքը կարող էր վերջինը լինել, քանի որ 2 ինքնատիռները բախվեցին իրար:

Պատահարը նկարահանվել է պառաշյուտիստների սաղավարտներին ամրացված տեսախցիկների միջոցով:

The Daily Mail-ը տեղեկացնում է, որ պառաշյուտիստները պատրաստվում էին ազատ ոճի թռիչք կատարել և օդային ակրոբատիկա ցուցադրել, սակայն նրանց ցուցադրական թռիչքը վերածվել է «ցատկիր կյանքդ փրկելու համար» թռիչքի:

Տեսանյությում երևում է` ինչպես են պառաշյուտիստները պատրասվում ցատկել ինքնաթիռից, սակայն երկրորդ ինքնաթիռը մոտենում է ու հարվածում  առաջինին, ինչից կրակ է բռնկվում և ինքնաթիռը սկսում է այրվել: Ինը պառաշուտիստներին ու այրվող ինքնաթիռի օդաչուին հաջողվում է հրաշքով փրկվել` արագ կողմնորոշվելու և ինքնաթիռից արագ դուրս ցատկելու շնորհիվ:

Սարսափելի վթարից ոչ ոք չի տուժել, նույնիսկ երկրորդ ինքնաթիռը, որը բախումից վնասվել էր, բարեհաջող վայրէջք է կատարել: