«Ջեթմանը»՝ շվեյցարացի հայտնի գյուտարար-օդաչու Իվ Ռոսսին ավարտել է Ասիայում իր թռիչքների առաջին սերիան: Նա իր հանրահայտ հագուստով՝ զինված հրթիռային շարժիչներով, թռիչք է իրականացրել Ֆուձի լեռան կողքով՝ այն համաշխարհային ժառանգություն ճանաչվելու կապակցությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում նա ինը թռիչք է իրականացրել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Շվեյցարացի էքստրեմալը թռիչքներ է կատարել Լա Մանշով, Մեծ Կիրճով եւ շվեյցարական Ալպերով:











