ՆՏՎ հեռուստաալիքի «Խոսում եւ ցուցադրում ենք» ծրագիրը հայտնաբերել է խորհրդային կինոյի լեգենդ Ֆրունզիկ Մկրտչյանի տոհմի վերջին ներկայացուցչին: Խոսքը նրա թոռնուհու՝ Իռեն Տերտերյանի մասին է: Նա ապրում է Արգենտինայում: Նա առաջին անգամ Ռուսաստան է եկել՝ պատմելու իր հանրահայտ պապիկի հետ վերջին հանդիպման մասին:

Ցավոք դերասանի կյանքը ողբերգական ընթացք է ունեցել: Նրա կնոջ՝ տիկին Դոնարայի մոտ ախտորոշել են շիզոֆրենիա: Հիվանդությունը փոխանցվել է նաեւ նրանց որդուն՝ Վահագնին: Արդյունքում նա մահացել է հոգեբուժարանում, իսկ դերասանի դուստր Նունեն մահացել է քաղցկեղից: