ԱՄՆ պետքատուղար Ջոն Քերրիի բառերը՝ կապված «վեցյակի» բոլոր անդամների համակարծության հետ, խեղաթյուրում են տեղի ունեցածի էությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ում լավատեղյակ աղբյուրը: Աղբյուրի տվյալներով՝ պայմանավորվածությունների տապալումը տեղի է ունեցել ոչ Թեհրանի մեղքով:

Հիշեցնենք, որ նախօրեին Քերրին հայտարարել էր, որ Իրանն է պատասխանատու, որ չի հաջողվել պայմանավորավծություն ձեռք բերել ժնեւյան բանակցությունների ժամանակ: Քերրին հերքել է տեղեկությունները, որ «վեցյակի» անդամների միջեւ տարաձայնություններ են ծագել: Նա ամբողջ մեղքըբարդել է իրանական կողմի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քերրի. Իրանն այս պահին պատրաստ չէր գործարքի