Մեկնարկել է Sony PlayStation 4 համակարգչային խաղի պաշտոնական վաճառքը: Առաջին երկրները, որտեղ այն հայտնվել է, ԱՄՆ-ն ու Ճապոնիան են, սակայն մյուս երկրներում վաճառքը նույնպես սարերի ետեւում չէ:

Շատ երկրներում Sony PlayStation 4-ը կհայտնվի 2013թ.-ի դեկտեմբերից 2014թ.-ի փետրվարին, հստակեցնում է PC World ռեսուրսը: Նորույթը կփոխարինի PS3-ին, որը վաճառքում էր 2006թ.-ից, սակայն առա այսօր արդիական է ու բավական ժամանակակից: Sony PlayStation 4-ի մեկնարկը հենց նոյեմբերի 15-ին ճապոնական արտադրողին մեծ առավելություն շնորհեց Microsoft-ի նկատմամբ, որը պատրաստվում է իր նոր Xbox One-ը թողարկել նոյեմբերի 22-ին:

PS3 համեմատ Sony PlayStation 4-ն ավելի հզոր է ու բոլոր տեսակետներից. CPU-ն ավելի շատ տվյալներ է մշակում, վիդեոհամակարգը թույլ է տալիս մշակողներին թողարկել խաղել իրականին բավական մոտ գրաֆիկայով: Սա բոլորովին նոր մակարդակ է:

Հետաքրքիրն այն է, որ PlayStation 4-ի վաճառքի մեկնարկն ուղեկցվում էր որ միայն հերթերով պաշտոնական ներկայացուցիչների մոտ, այլ նաեւ մեծ էր ակտիվությունը կրկնավաճառների շրջանում: Օրինակ, eBay-ում գինը հասել էր 10 հազար դոլարի, երբ իրականում այն արժե 399 դոլար: