Գինու բաղադրատոմսը, որը 3700 տարի առաջ օգտագործել են փյունիկացիները, թաքնված է հնագույն գինու մառաններից մեկում պահվող կավե անոթների պատերի մեջ: Յուրահատուկ բացահայտումը կատարել են հնագետները Իսրայելից ու ԱՄՆ-ից փյունիկյան կործանված Թել-Կաբրի քաղաքի տարածքում:

Ընդհանուր առմամբ գտնվել են 50 լիտր 4 տասնյակ կերամիկական տարաներ: Կերամիկայի ներքին պատերի օրգանական անալիզից հետո գիտնականները հայտնաբերել են գինու եւ մանուշակագույն թթվի հետքեր, որոնք վկայում են հետեւյալի մասին՝ դրանցում ժամանակին գինի են պահել:

Հաշվի առնելով անոթների չափերը՝ գինու մառանում այդքան էլ ազատ չի եղել. ուղղանկյունաձեւ տարածքի մակերեսը 34 քառակուսի մետր է: Գիտնականների գնահատմամբ գինու պահուստը կբավականացներ 8453.5 բաժակի կամ 3000 շշի: Հատկանշական է, որ մառանը մի քանի մուտք ունի, որոնք առ այսօր հնագետների կողմից ուսումնասիրված չեն, հաղորդում է Vesti.ru-ն:

 Գինու հետքերի նախնական քիմիական անալիզը ցույց է տվել դրանում դարչինի,մեղրի, անանուխի, մայրու պտուղների, ինչպես նաեւ մինչ այժմ չպարզված նյութրի պարունակություն: Հետազոտողները հույս ունեն լիարժեք վերականգնել ըմպելիքի բաղադրությունն ու փորձել պատրաստել հնագույն գինուց:

Գիտնականներն առաջ են քաշում այդ գինու ծագման տարբեր վարկածներ: Դրանցից մեկի համաձայն խմիչքի հայրենիքը Հին Եգիպտոսն է: