Արքայազն Ուիլյամը Քենսինգթոնյան պալատում կայացած բարեգործական համերգի ժամանակ անսպասելի ցատկել է բեմին և Թեյլոր Սվիվթի ու Ջոն Բոն Ջովիի հետ 600 հազար հադիսականի առջեւ երգել 1986թ. հիթ Livin’ on a Prayer երգը:

The Guardian-ը տեղեկացնում  է, որ միջոցառումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի անտուն դեռահասներին օգնելու համար:

Ռոք երգիչ Ջոն Բոն Ջովին մինչեւ բեմ դուրս գալը Քեմբրիջի Դուքսին առաջարկել է իր հետ բեմ բարձրանալ, իսկ վերջինը իր հերթին պնդել է, որ քանթրի երգչուհի Թեյլոր Սվիվթը նույնպես միանա իրենց ու հետո միայն տվել իր համաձայնությունը: