Չեմ կարծում, որ Երանոսյանը վատ արարք արած լինի, որովհետեւ ինքը շատ հարգանք ու պատիվ ունի թե համակարգում, թե իր ենթակայանի աշխատակիցների շրջանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անդրադառնալով ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի՝  yerkir.am-ի լրագրողին ասած խոսքերին, թե «կտամ հեռախոսդ, կջարդեմ»:

Երեւանի ոստիկանապետն ասաց, որ այդ մասին առավոտյան մամուլում էր կարդացել: «Ես Երեւանի ոստիկանապետն եմ, եւ պատասխանատու եմ Երեւանի ոստիկանների աշխատանքի համար: Չեմ կարծում, որ Երանոսյանը վատ արարք արած լինի, որովհետեւ ինքը շատ հարգանք ու պատիվ ունի եւ համակարգում, եւ իր ենթակայանի աշխատակիցների շրջանում»,- նշեց նա:

Մեր դիտարկմանը, թե առկա է նրա խոսքերի ձայնագրությունը, Երեւանի ոստիկանապետը նշեց, որ տեղյակ չէ այդ մասին: