Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև սկսված լեզվակռիվը նախ վերաճել է քաշքշուկի, ապա՝ զանգվածային ծեծկռտուքի։
Խորհրդարանականները գործի դրեցին բռունցքներն ու ոտքերը։ Այս ամենը ցուցադրվում էր ուղիղ եթերում։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հստակ հայտարարեց, որ չի ընդհատի հեռարձակումը, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչ է կատարվում իրենց մոտ։











