Եթե Արեւմուտքը պետք է ապառազմականացնի ինչ-որ մեկին, ապա դա Իսրայելն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին: «Իսրայելի սիոնիստական ռեժիմը շահագրգռված է տարածաշրջանում լարվածությունը պահպանելով: Արդեն քսան տարի է լսում ենք Իսրայելի ստերն այն մասին, որ Իրանը պատրաստ է միջուկային զենք արտադրել: Սակայն եթե Իրանը  իջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի անդամ է, ապա Իսրայելը մինչ օրս չի ստորագրել այն: Այդ պատճառով, եթե Արեւմուտքը պետք է որեւէ երկրի ապառազմականացման մասին մտածի, ապա դա առաջին հերթին Իսրայելն է»,-ընդգծել է Ռեիսին:

Նրա խոսքով՝ իրանցիներն, ամենայն հավանականությամբ, չի վստահում արեւմտյան գերտերություններին՝ ամեն ինչու երկակի ստանդարտներ զգալով: «Եթե Իրանի ու «վեցյակի» փոխադարծ պարտականությունները իրականացվեն, Իրանի վստահությունն Արեւմուտքի հանդեպ աստիճանաբար կաճի»,-նշել է դեսպանը:

Քաղաքական ու ռազմավարական առումով, նշել է նա, Թեհրանը դեմ է միջուկային զենքին: Այդ առումով Իրանը լիովին համերաշխ է Իրանում ձեռքբերված համաձայնագրերին, որոնց համաձայն ճանաչվել է Թեհրանի՝ խաղաղ ատոմ ունենալու իրավունքը: