Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը, որը տեւել է ավելի քան մեկ ժամ, ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա այլ մանրամասներ չհաղորդեց, նշելով, որ հանդիպման մասին կլինի մամուլի հաղորդագրություն:

Հանդիպումից հետո կողմերը որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել: