Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումի աստիճանների վրա կշռվելու ծառայություն առաջարկող մի տղամարդ ամանորյա զեղչ է առաջարկում. կշռվել ընդամենը 10 դրամով։

Կշեռքի կողքով անտարբեր անցնող անցորդների ուշադրությունը գրավելու համար իր երեք կշեռքների կողքին ամեն օր մի հումորային պաստառ է տեղադրում:

Այսօր պաստառի վրա գրված էր «Մենք էստեղ սառում ենք, դուք մարդու տեղ չեք դնում, 10 դրամ»:

Նրա խոսքով պաստառը դնելուց հետո քչերն են անտարբեր անցնում. «Բոլորը տեսնում են, կանգում, մի լավ ծիծաղում, հետո ստիպված կշռվում»: