Բրիտանացի 4-ամյա տղան այնքան խելացի է, որ 2 տարի շուտ է դպրոց գնացել և ունի նույն IQ-ն (ինտելեկտի գործակիցը), ինչ Էնշտեյնը, Բիլլ Գեյթսը և Ստիվեն Հոքինգը:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ 4-ամյա Շերվին Սարաբին արդեն դարձել է Mensa-ի անդամ, որը բարձր IQ ունեցող մարդկանց ամենահին, ամենամեծ և ամենահայտնի կազմակերպություններից է:
Շերվինի IQ-ն 160 է։ Տղային զննած հոգեբանը նշել է, որ երեխան մտավոր կարողությունների շատ բարձր մակարդակ ունի:
Այժմ Շերվինն ունի 8 տարեկան, 9 ամսականի մտավոր կարողություններ, որը երկու անգամ բարձր է իր տարիքի մտավոր կարողություններից և սովորում է 8 տարեկանների համար նախատեսված ուսումնական ծրագրով։
Տեսագրությունում երևում է` ինչպես է 4-ամյա Շերվինը երկնիշ թվեր գումարում և հանում. նա մատների օգնությամբ հաշվում է և տետրում գրում վարժությունների պատասխանները:
Տղայի մոր խոսքով՝ երեխան արդեն 940 գիրք է կարդացել և նրա ամենասիրելի գիրքը հանրագիտարանն է։











