Հնագետները առաջին անգամ հայտնաբերել են Homo erectus-ի ձեռքի ոսկոր: Ենթադրվում է որ այն մոտավորապես 1,4 մլն տարվա հնություն ունի: Պեղումներն իրականացվել են Քենիայի Տուրկանա լճի մերձակայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:
Հնագետները կարծում են, որ ոսկրի առանձնահատկությունը կայանում է դրա հոդի աճառային գլխիկում, որը չափազանց հարթ է: Դա վկայում է ձեռքերի ճարպիկ լինելու մասին:
Պեղումների վայրում նախկինում հայտնաբերել են նաեւ Homo ցեղի հնագույն ներկայացուցիչների մնացորդներ, այդ թվում՝ Homo ergaster-ի, Homo rudolfensis-ի ու Kenyanthropus platyops-ի:
Գիտնականների կարծիքով՝ այս բացահայտումը թույլ է տալիս խոսել այն մասին, որ «Ժամանակակից» դաստակը ծագել է նախկինում ենթադրվող ժամանակահատվածից 500 հազար տարի ավելի վաղ:





























