Գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ մարդկանց նախնիների հետքեր՝ վերականգնելով նեանդերթալցիների գենոմը: Վերջինս ապրել է ռուսական Ալթայի Դենիսովյան քարանձավում մոտ հիսուն հազար տարի առաջ:
Լայպցիգում Էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի հետազոտողները նեանդերթալցիների գենոմի նոր տարբերկ են ստացել: Այն շատ ավելի հստակ է, քան նախկինում ստացված հետազոտությունների տվյալները:
Գիտնականները ԴՆԹ ֆրագմենտներ են ստացել ու կարողացել են վերականգնել գենոմը նեանդերթալցի կնոջ ոտնաթաթի մատի ոսկորներից: Այդ բացահայտումը հերթական անգամ հաստատում է, որ նեանդերթալցիները մարդկանց «անհետացող» տեսակ էին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























