Միջազգային The Voice նախագծի թուրքական տարբերակի «Այդ ձայնը Թուրքիան է» մրցույթում ստամբուլահայ մասնակից Ջորջ Շեքերին դուրս թողած թուրք երգչուհի Էբրու Գյունդեշը ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի կինն է։
Թուրքիայում սկանդալային «մեծ կաշառք» գործով ձերբակալված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի կինը՝ թուրք հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշը հայտնվել է սոցկայքերի ուշադրության կենտրոնում։
Ի թիվս բազմաթիվ մեկնաբանությունների, սոցկայքերում նաեւ հիշատակում են, որ մոտ 20 օր առաջ «Այդ ձայնը Թուրքիան է» մրցույթում ստամբուլահայ մասնակից Ջորջ Շեքերին դուրս թողեց ադրբեջանցի գործարարի կինը։
Նշենք, որ հերթական լսումներից հետո, երբ մրցույթի մասնակիցները կատարել էին «Վերջին ճանապարհորդ» երգը, ժյուրիի կազմում գտնվող թուրք հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշը երկար-բարակ խոսելուց հետո հայտնել էր, որ հայ մասնակցին դուրս է թողում մրցույթից։











