Անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու աչքերի կապույտ գույնի համար պատասխանատու է ОСА2 գենը: Այս երեւույթի ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերոհիշյալ գեն ունեցողների համար բնորոշ է մելանինի արտադրության կրճատում աչքի ծիածանաթաղանթում, հաղորդում է Novostinauki.ru-ն:

Գիտնականների մոտավոր հաշվարկների համաձայն՝ OSA2 մուտացիան, որի արդյունքում հայտնվել են կապուտաչյա մարդիկ, տեղի է ունեցել մոտ 6-10 հազար տարի առաջ: Իսկ ինչ վերաբերում է մուտացիայի ծագման տեղին, ապա այս դեպքում դա տեղի է ունեցել Սեւ ծովի հյուսիս - արեւմտյան ափին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ բոլոր կապուտաչյա մարդիկ կարող են հարազատներ համարվել: