Ամերիկյան Ֆլորիդա նահանգում անցկացված մրցույթի հաղթող է դարձել ճապոնական ռոբոտը, որը մշակվել է աղետի գոտիներում աշխատելու համար: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն` վկայակոչելով NHK-ն:

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետազոտական ինստիտուտի կազմակերպած DARPA Robotics մրցույթին մասնակցել են 16 թիմեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է երկոտանի ռոբոտների, որոնք կարող են աշխատել մարդկանց համար վտանգավոր արտակարգ իրավիճակներում, մասնավորապես` ատոմային վթարների կամ տարերային աղետների գոտիներում:

Թիմերին գնահատել են ըստ նրանց ներկայացրած ռոբոտների ելույթների:

Նշանակալի առավելությամբ իր մրցակիցներին հաղթել է Google-ի կողմից ձեռքբերված SCHAFT ընկերության ներկայացրած ռոբոտը:

ԱՄՆ-ում մեկնարկել է կիբորգների մրցույթը