Կան բավարար հիմքեր «ՀայՌուսգազարդի» ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ համաձայնագրի քվեարկության հետ կապված հարցով ՍԴ դիմելու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ կան Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգի խախտման բոլոր փաստերը: «Սահմանադրության համաձայն՝ իրավական հիմք չունեցող փաստաթուղթը չի կարող կիրառվել, քանի որ դա կարող է հանգեցնել պաշտոնատար անձի դեմ քրեական պատասխանատվության: Եթե խորհրդարանական մեծամասնությունը շարունակի հայտարարել, որ քվեարկությունը կայացել է, ապա մենք՝ կոալիցայի կազմում չընդգրկված 4 խորհրդարանական ուժերը, կդիմենք Սահմանադրական դատարան: Բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ հարցը սահմանադրական լուծում չի ստացել»,-հայտարարել է Մինասյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























