Արդեն 7 տարի է Շանհայում Սուրբ Ծննդյան օրը բոլոր ցանկացողները տեղի մարզադաշտում մասնակցում են բարձերով կռվին:

Երիտասարդ շատ մասնակիցներ նշում են, որ բարձերով կռիվն օգնում է ազատվել սթրեսից, բարձրացնել տրամադրությունը, թուլացնել նյարդերը եւ հանգստանալ:

Ամենամյա ավանդույթին հիմնականում մասնակցում են ուսանողներն ու գրասենյակային աշխատողները:

Մասնակիցներից մեկը նշել է, որ բարձերով կռիվը մեղմ բռնության տեսակ է, որն օգնում է` առանց որեւէ մեկին վնասելու, դուրս հանել ամբողջ տարվա ընթացքում կուտակված տխրությունն ու դժգոհությունը:

NTD Russian-ը տեղեկացնում է, որ  սկզբում նախատեսված էր, որ յուրաքանչյուր կռիվ տեւելու է 10 րոպե եւ ունենալու է տարբեր կանոններով 10 մրցափուլեր: Սակայն հետո կազմակերպիչները հասկացել են, որ մասնակիցներին անհնար է իրարից բաժանել եւ որեւէ կանոն մտցնել: