Դենիզ Սթոունը ԱՄՆ-ից փորձել է նիհարել, սակայն արդյունքում հիվանդանոց է գնացել, որ ստուգի՝ արդյոք չի վարակվել, երբ թրթուրներով պրոտեինների բատոն է համտեսել: Պարզվել է, որ ձմռանը կնոջ գնած ապրանքի պիտանելիության ժամկետը լրացել էր դեռ հուլիսին: Խանութում Դենիզին են վերադարձրել 85 ցենտը, հաղորդում է Mirror-ը:
«Ես երբեք չեմ սիրել մյուսլիով բատոն, սակայն հասկանում էի, որ դրանք օգտակար են առողջության համար: Եւ ահա ուտում եմ ու մտածում.«Առողջ ուտելիքն անտանելի է»: Հանկարծ հասկանում եմ, որ բերանումս ինչ-որ բան շարժվում է: Սարսափահար թքեցի: Պարզվեց, բատոնը պարզապես լցված էր կենդանի թրթուրներով»,- լրագրողներին հաղորդել է Դենիզ Սթոունը, հայտնում է «Vesti.ru»-ն:
Ապրանքը խանութ վերադարձնելով՝ հաճախորդը զայրացել է, որ խանութի աշխատակիցը պարզապես առաջարկել է փոխհատուցել գնումների արժեքը, որը կազմում էր 85 ցենտ: Այնուամենայնիվ, ամերիկուհին ասում է, որ չի պատրաստվում դատական հայց ներկայացնել խանութ դեմ: Դրա փոխարեն նա գնացել է հիվանդանոց, որպեսզի ստուգի, արդյոք ամեն բան կարգին է իր հետ:











