Mars One նախագծի կազմակերպիչները առաջին փուլի արդյունքներով ընտրել են 1058 մարդու՝ Կարմիր մոլորակ թռիչքին մասնակցելու համար: Պոտենցիալ «մարսեցիների» մեծամասնությունը (297 մարդ) ԱՄՆ-ից են, երկրորդ տեղում կանադացիներն են (75 մարդ), երրորդում՝ Հնդկաստանը (62 մարդ), 4-րդում՝ Ռուսաստանը (52 մարդ): Ընդհանուր առմամբ, առաջին փուլում մասնակիցներ են ընտրվել 107 երկրների ներկայացուցիչներ:
Ընտրված թեկնածուների մոտ 77 տոկոսն աշխատում է, իսկ մոտ 15 տոկոսը սովորում է դպրոցում: Նրանց կեսից ավելին (55 տոկոս) երիտասարդ տղամարդիկ են:
Հաջորդ փուլերում պոտենցիալ թեկնածուների ընտրության ժամանակ ստուգելու են նրանց ֆիզիկական եւ էմոցիոնալ հնարավորությունները, հաղորդում է NEWSru.com-ը:
Mars One նախագիծը, որը գտնվում է Նիդեռլանդներում, խնդիր է դրել 2023 թվականին արշավախումբ հասցնել Մարս մոլորակ:





























