Գրեշել տիեզերական աստղադիտարանի շնորհիվ առաջին անգամ ամենամեծ աստերոիդի վրա ջրային գոլորշի է հայտնաբերվել: Փոքր մարմինների համեմատ՝ այն ունի ճիշտ սիմետրիկ ձեւ: Հետազոտողների կարծիքով՝ պարբերաբար սառույցների հալվելու ընթացքում այն ջրային գոլորշի է ժայթքում: Նոր բացահայտումն այն մաին է վկայում, որ Ցերերայի մակերեւույթը պատված է սառույցով, այն ունի նաեւ մթնոլորտ: Համարվում է ,որ Ցերերան առաջացել է Երկրի հետ միաժամանակ:
Երկար ժամանակ Ցերերան համարվում էր աստերոիդ, սակայն 2006-ին այն դասվել է գաճաճ մոլորակների շարքին՝ իր չափսերի համար: Դրա շրջանագիծը կազմում է 950 կմ: Այն հայտնաբերվել է 1801-ին, հաղորդում է CyberSecurity.ru-ն:




























