Ամերիկյան ազգային  աերոտիեզերական NASA գործակալությունը հայտեր է ընդունում ֆինանսաարդյունաբերական ընկերություններից, որոնք մտադիր են զբաղվել Լուսնի վրա օգտակար հանածոների արդյունահանմամբ:

Առաջին փուլում գործարարները պետք է ԱՄՆ-ի տիեզերական գործակալության օգնել մշակել երկրահետախուզական ռոբոտներ, որոնք պետք է Լուսնի լիարժեք յուրացման առաջին քայլն անել:

CATALYST (Lunar Cargo Transportation and Landing by Soft Touchdown) ծրագրի մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ մարտի 17-ը: Դրանից հետո NASA-ի ղեկավարը առավել հարմար ընկերությունները կընտրի: Մասնավորապես, խոսքը հելիում-3-ի եւ մեր մոլորակում հազվադեպ հանդիպող մետաղների մասին է:

Լուսնի հետազոտման նոր ծրագիրը Երկրի բնակիչների համար հասանելի կարող է դարձնել Լուսնի ընդերքում պարունակվող  օգտակար հանածոների հարուստ պաշարները:

Եթե Լուսնի վրա հետաքրքող օգտակար հանածոներ հայտնաբերվեն, ապա արբանյակի վրա նախատեսվում է հանքավայրեր եւ վերամշակող գործարաններ կառուցել, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն՝ վկայակոչելով TheVerge.com-ը:

Նշենք, որ Լուսնի վրա օգտակար հանածոների առկայության փաստը նախկինի պես անլուծելի է մնում:  Ըստ ՄԱԿ-ի 1967թ. որոշման՝ ոչ մի երկիր Լուսնի նկատմամբ տարածքային իշխանություն չի կարող ունենալ, այդ պատճառով էլ որոշ փորձագետներ նման տեղեկության հայտնվելուց անմիջապես հետո կասկած  էին  հայտնել NASA-ի մտադրությունների օրինականության առնչությամբ: