Դերասանուհի Անի Երանյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնի դարձավ ոստիկանությունից:
Նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանւշներով, այն է՝քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա: Անի Երանյանի մեքենայի ապահովագրությունը փոխհատուցել է վթարի ենթարկված «Մերսեդեսի» վերանորոգման ծախսերը:
Հիշեցնենք, որ Երեւանում, դեկտեմբերի 21-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում ավտովթարի մասնակից է դարձել դերասանուհի Անի Երանյանը: Բախվել են 22-ամյա Անի Երանյանի վարած Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:



























