Դերասանուհի Անի Երանյանի մեքենայի ապահովագրությունը կփոխհատուցի վթարի ենթարկված «Մերսեդեսի» վերանորոգման ծախսերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անի Երանյանը:
«Մերսեդեսի դիմացը մարդ է դուրս գալիս, ինքը արագ արգելակել է, ես էլ արգելակել եմ, սառույցի վրա էր, սղաց ու խփեց իր մեքենային, այդ մարդը մեղավոր չի, իրականում ես եմ մեղավոր, որովհետեւ հետեւից ես եմ խփել, թեեւ եթե ինքը այդպես չարգելակեր, ես չէի խփի, բայց դե որեւէ խնդիր չկար, ամեն ինչ նորմալ է»,-ասաց Անի Երանյանը՝ նկատելով, որ հետիոտնը սահմանված անցումով չէր անցնում:
Դերասանուհին ասաց, որ վթարից անմիջադեպս հետո եկել են ապպա գործակալները, «ամեն ինչ նորմալ է, ամեն մեկս գնացել ենք մեր ճանապարհով»: Այժմ նրա մեքենայի ապահովագրական ընկերությունը կփոխհատուցի «Մերսեդեսի» վերանորոգման ծախսերը: Դերասանուհին ասաց, որ մեքենաները շատ չեն վնասվել, իր մեքենան 4 օրից պատրաստ կլինի, եւ ինքը կշարունակի մեքենա վարել:
Անի Երանյանը վթարի հետեւանքով ցնցում է տարել, մի քանի օր կմնա պառկած, այնուհետեւ կվերադառնա ակտիվ աշխատանքային առօրյային: «Որ հիվանդանոցում պառկեմ, ոնց որ հիվանդ լինեմ, տանը ավելի լավ է»,- նշեց դերասանուհին:
Ի դեպ, արդեն հայտնի է դարձել «Մերսեդեսի» վարորդի ինքնությունը: Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի:
Հիշեցնենք, որ Երեւանում, դեկտեմբերի 21-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում ավտովթարի մասնակից է դարձել դերասանուհի Անի Երանյանը, հաղորդել է Shamshyan.com-ը:
Բախվել են 22-ամյա Անի Երանյանի վարած Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:




























