Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի հետ երկխոսության հարցում «որոշակի առաջընթաց կա»:

«Մենք Ռուսաստանի հետ երկխոսության նոր ձեւաչափ ենք սկսել, որտեղ խոսքը տնտեսական եւ մշակութային հարցերի մասին է: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի հետ երկխոսության հարցում որոշակի առաջընթաց կա», - նշել է Վրաստանի նախագահը Քութայիսում՝ խորհրդարանում հանդես գալով երկրի իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրացի լրագրողներից մեկի այն հարցին, թե չի պատրաստվում նա արդյոք հանդիպել Վրաստանի նախագահի հետ, պատասխանել էր. «Եթե նա ցանկանա, ինչո՞ւ ոչ»:

Մարգվելաշվիլին էլ խոստացել էր խորհրդակցություն անցկացնել այդ հարցով:

Վրաստանի նախագահը կմտածի Պուտինի խոսքերի մասին