Հայաստանում ուկրաինական Մայդանի կրկնությունը չի բացառվում, փետրվարի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը։

Ըստ նրա՝ Մայդանի տրամադրություն ԱՊՀ որեւէ այլ երկրում չի դիտվում, նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Այնտեղ դա անհնար է, մեխանիզմներն այլ են։

Նա միաժամանակ չի բացառել, որ Հայաստանում Մայդանի  դեպքերի կրկնությունը լինի, ինչը բոլորովին ցանկալի չէ։

«Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի եւ աստիճանաբար զիջումների են գնում։  Վերջիվերջո, որքան էլ ժողովուրդը համբերատար լինի, համբերությունը սահման ունի, եւ այդ ժամանակ լուրջ պոռթկում  է հնարավոր», - ընդգծել է Արմենակ Դովլաթյանը։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am