Խարկովում ընթանում է Ուկրաինայի հարավարեւելյան շրջանների եւ Ղրիմի պատգամավորների համագումարը, հայտնում է ՈՒՆՆ-ն։
Ներկա են Խարկովի մարզպետ Միխայիլ Դոբկինը եւ Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը։
Մասնակցում են նաեւ Ուկրաինայի հարավարեւելյան շրջանների բոլոր մարզպետները, Ղրիմի կառավարության ղեկավար Ա. Մոգիլեւը։ Ժամանել են նահանգապետներ ՌԴ-ից, ինչպես նաեւ Պետդումայի պատգամավորներ։
Համագումարի պատվիրակները հոտնկայս ծափահարություններով եւ սուլոցներով ողջունել են Խարկովի մարզային ղեկավարության նախագահ Միխայիլ Դոբկինին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեռ չի ժամանել:
Հիշեցնենք, Ա. Գերմանը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Խարկովում հանդիպելու էր ընտրողներին եւ ելույթ ունենալու Խարկովի հեռուստատեսությամբ:
«Ուկրաինայի նախագահը Խարկովում է: Նա մեկնել է երեկ երեկոյան: Այսօր նա հանդիպելու է ընտրողների հետ եւ ելույթ է ունենալու Խարկովի հեռուստատեսությամբ: Նախագահի չի մասնակցելու Խարկովում կազմակերպվող համագումարին՚, - հայտնել էր քաղաքական գործիչը:
Ա. Գերմանը նաեւ պատմել էր, որ նախագահի հետ Խարկովում է նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուեւը:




























