Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հետախուզվում է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը:
Նա հաղորդել է, որ Յանուկովիչը չի մասնակցել Ռեգիոնների կուսակցության համագումարին ու տեսաուղերձ է թողել, իսկ ինքն ուղղաթիռով Խարկովից մեկնել է Դոնեցկի օդանավակայան: Այնտեղից նա նստել է մասնավոր օդանավ, փորձել է հեռանալ, սակայ սահմանապահ ծառայությունը խոչընդոտել է թռիչքին:
Նա եւս մի քանի ժամ է անցկացրել Դոնեցկի պետական նստավայրում:
22-ի երեկոյան նա մեքենաներով՝ իր թիկնապահների ուղեկցությամբ մեկնել է Ղրիմ: Այնտեղից նա մի քանի թիկնապահների ուղեկցությամբ մեկնել է անհայտ ուղղությամբ՝ անջատելով կապի բոլոր միջոցները: Այս մասին Ավակովը գրել է Facebook-ի իր էջում:











