Եվրամիությունը միանշանակ շահեց Ուկրաինայում վերջերս տեղի ունեցող իրադարձություններից, Ուկրաինան եվրոպական գաղափարների հիմնական ջատագովն է: Այս մասին փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ «Արեւելյան գործնկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի համակարգող, Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա, բնական է, որ Ռուսաստանը պարտություն կրեց: «Ուկրաինան այն երկիրը չէ, որին Ռուսաստանը կարող է անտեսել: Այդ իրադարձությունները որոշակի ազդեցություն կունեն, դրանք Ռուսաստանի համար լուրջ մարտահրավեր կհանդիսանան»,-ընդգծել է Նավասարդյանը:
Նա նաեւ հավելել է, որ Եվրոպայում որոշումները շատ դանդաղ են ընդունվում, մինչդեռ Կիեւու ու Ուկրաինայի մյուս քաղաքներում ամեն ինչ շատ արագ էր տեղի ունենում: Նա նաեւ ընդգծել է, որ շատ բան կախված է նրանից, թե ինչ կառավարություն կձեւավորվի:



























