ՄՄ-ի մաքսատուրքերի ընդհանուր ծավալում Հայաստանի բաժինը առայժմ հստակեցված չէ: Այս մասին փետրվարի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Նա բացատրել է, որ ներկայիս համամասնությունը (Ռուսաստանը` 87,97%, Բելառուսը` 4,70%, Ղազախստանը` 7,33%) սահմանված է վիճակագրության հիման վրա. 2007 եւ 2008թթ. վերլուծության էր ենթարկվել դրանց ներկրումը երրորդ երկրներից եւ մաքսային վճարումների ծավալը:
«Բազային մեթոդաբանությունն այսպիսին է, իսկ մնացածը կախված կլինի բանակցություններից: Դեռ դրանք ավարտված չեն, այդ պատճառով էլ այն հարցին, թե Հայաստանն ինչի կարող է հավակնել, պատասխանել դեռ չի կարելի», - հայտարարել է Կարայանը:




























