Պետք է բացահայտել Ռուսաստանի հետ գազային համաձայնագրի գաղտնիքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին խորհրդարանի հետ քննարկեր ռուսական գազի խնդիրը, հայտներ գազի մատակարարումների հետ կապված աճող պարտքի մասին: Հնարավոր է, միասին խնդիրը հնարավոր լիներ լուծել այդ ժամանակ: «Մենք ուզում ենք բացահայտել Ռուսաստանի հետ գազային համաձայնագրի գաղտնիքը: Գաղտնիությունը կհանգեցնի ճնշման, իսկ թափանցիկությունը կապահովագրի ճնշումներից»,-ասել է ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք, որ ոչ կոալիցիոն 4 խորհրդարանական ուժեր դեմ էին հանդես եկել «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը ռուսական կողմին վաճառելուն՝ պահանջելով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով եւ ուսումնասիրել իրավիճակը:

Խորհրդարանական մեծամասնությունը երկար քննարկումներից հետո համաձայնել է ստեղծել այդ հանձնաժողովը: