ԵՄ պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ փետրվարի 25-ին կայացած ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի 15-րդ նիստի ժամանակ:
Ամփոփելով խմբի իրականացրած աշխատանքները՝ դիվանագետը նվաճումների թվում ընդգծել է հունվարի մեկից ուժի մեջ մտած ԵՄ ու Հայաստանի միջեւ ռեադմիսիայի ու վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը: Հրիսթեայի գնահատականով՝ դա շատ լուրջ քայլ է: Ծրագրի նախորդ փուլի ընթացքում՝ 2013-ի վերջին եռամսյակի, խումբն կտիվորեն զբաղվել է արդարադատության, մարդու իրավունքների, ժողովրդավարության վերաբերյալ հարցերով: Տրայան Հրիսթեան, ընդհանուր առմամբ, խմբի աշխատանքը բարձր է գնահատել:
Խումբը ստեղծվել է 2009-ին՝ Հայաստանում անցկացվող բարեփոխումներին աջակցելու:



























