Ռուսաստանի Նովի Ուրենգոյ քաղաքում դեռահասը մահացել է էլեկտրավնասվածքից՝ iPad պլանշետի պատճառով:
Հաղորդվում է, որ փետրվարի 22-ի երեկոյան ջրով լի վաննայում ծնողները գտել են 16-ամյա դեռահասի մարմինը, որը մահացել է բարձր հաճախականության հոսանքի գործողություններից: Ընդ որում, ջրի մեջ եղել է iPad պլանշետ՝ միացված հոսանքի աղբյուրին:
Տեղի ունեցածի շուրջ ստուգում է իրականացվում, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին ՌԴ Իրկուտսկ քաղաքում 28-ամյա տղամարդ էր մահացել, ով լոգանք ընդունելիս լիցքավորման դրված բջջային հեռախոսը գցել էր ջրի մեջ:
Ռուսաստանցին մահացել է էլեկտրահարման արդյունքում՝ բջջայինը լոգարանի մեջ ընկնելուց հետո




























